Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը՝ նախագահի թեկնածու ունենալու մասին․ «Մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնի»

Դեկտեմբեր 28,2017 16:04

Այսօր Գյումրի այցելած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն «Ամենափրկիչ» եկեղեցու մեջ պատասխանեց լրագրողների հարցերին։ Գնաճից, տիրող աղքատությունից, 10 լավագույն մարզիկներ ընտրելու կարգից բացի ԲՀԿ առաջնորդը պատասխանեց նաև քաղաքական հարցերի։ Անդրադառնալով «Ծառուկյան դաշինքի»՝ 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրելու հարցին, նա ասաց․ «Ծառուկյան դաշինքն» երբեք ու երբեք չի պարտվելու, եթե մեր քանակն էսօր քիչ է, ինչի՞ հիման վրա պիտի դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ, եթե մերը 31 պատգամավոր է, հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պիտի դնենք, մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնի»։

«Ելք» դաշինքն առաջարկել է «Ծառուկյան դաշինքին» սատարել իրենց նախագահի թեկնածուին․ «Ելք»-ը մտադրված է առաջադրել Արտակ Զենյալյանի թեկնածությունը, Գագիկ Ծառուկյանն այս կապակցությամբ ասաց․«Ինձ այդ թուղթը չի հասել, անցնենք առաջ»։

ԲՀԿ առաջնորդը նաև խոսեց իրեն «50 պլյուս 1» ձայներ չտալուց։ «Ինչ ցանել եք, այն էլ պիտի հնձեք։ Ծառուկյանն ասեց՝ տվեք 50 պլյուս 1, պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար՝ և՛ 15 կետերի համար, և՛ 15 միլիարդի համար։ 15 միլիարդի համար ասեցին՝ Ծառուկյանը բլեֆ է անում, գումար ներդրողներին ասին՝ մենք պատրաստ ենք։ Համապատասխան էսօր դուք օրինական կարգով ասեցիք՝ գնացեք ձեր ձայնը տվեք ձեր քուչի տղուն, ձեր թաղապետին, ձեր գյուղապետին, ձեր հեղինակությանը․․․Չեմ ասում ընտրությունը կեղծ է եղել, ընտրությունը եղել է նորմալ, ձայներ տվել եք քաղաքապետին, մարզպետին, գյուղապետին, այսօր արդեն 5 տարի ձեր արածը պտի գնանք, ստանաք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031