Լրահոս
Ճանաչողությունը և ԱԲ-ն
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում ռազմական գործողությունների մեկնարկը ցանկացած պահի։ Սակայն այս պահին դա հազիվ թե օգնի Թրամփին». Սուրեն Սարգսյան

Հոկտեմբեր 22,2026 22:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի գների աճը Թրամփի համար շատ լուրջ խնդիր է դառնալու, հատկապես այն դեպքում, երբ Սենատի մի շարք կարևորագույն մրցավազքերում պայքարը չափազանց թեժ է ընթանում: Կարծում եմ՝ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կպարտվեն, իսկ Սենատում մեծ դժվարությամբ կկարողանան պահպանել մեծամասնությունը՝ ընդամենը մեկ-երկու ձայնի առավելությամբ։

Չնայած նույնիսկ 50/50 հավասարության դեպքում հանրապետականները կկարողանան պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ, քանի որ փոխնախագահի ձայնը վճռորոշ կլինի ցանկացած քվեարկության դեպքում։ Վառելիքի ռեկորդային բարձր գները, հետևաբար, կարող են դառնալ միջանկյալ ընտրությունների առանցքային քաղաքական գործոններից մեկը, և դա հասկանում են թե՛ Վաշինգտոնում, թե՛ Թեհրանում։

Գալով իմ նախկին գրառմանը՝ իհարկե, չեմ բացառում ռազմական գործողությունների մեկնարկը ցանկացած պահի։ Սակայն այս պահին դա հազիվ թե օգնի Թրամփին, մինչդեռ կարող է առավել ձեռնտու լինել Նեթանյահուին՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Իսկ այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել