Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Հոկտեմբեր 22,2026 21:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։

Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին գլխավոր խորհրդական և «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նախկին պատգամավոր Էրթան Այդընը։

Այդընը 2012 թ.-ից եղել է Էրդողանի խորհրդականը՝ սկզբում վարչապետի, ապա նախագահի աշխատակազմում։ 2023 թ. ընտրություններում նա ղեկավարել է կուսակցության նախընտրական քարոզարշավը և համարվում է «Թուրքիայի դար» կարգախոսի հեղինակը։

Այս նոր գործողության արդյունքում ֆոնդային հետաքննությամբ կալանավորվածների թիվը հասել է 31-ի։

 

Աղբյուր՝  Ermeni Haber/ Bir Gün

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել