Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան. Ա1+

Դեկտեմբեր 28,2017 17:43

Մինչ նաիրիտցիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, Հայաստանի Հանրապետությունում հասցրեց 3 վարչապետ փոխվել, սակայն վարչապետների հետ չփոխվեց նրանց խնդիրն ու պահանջը։ Արդեն 2 տարի է, ինչ նաիրիտցիներն ամեն հինգշաբթի հավաքվում են Կառավարության դիմաց, իրենց ձայնը տեղ հասցնելու համար։

«Տիգրան Սարգսյանի օրոք է այս ամեն ինչը սկսվել։ 2 տարի պայքարելուց հետո նոր մեր աշխատավարձը ստացանք։ Վերջապես մենք դատարանով մայր գումարը ստացանք, բայց այդքան ուշացումների համար տույժ ու տուգանքներ էր հասնում, իրենք մեզ չտվեցին։ Մեզ հետ ստորաբար վարվեցին, շանտաժի ենթարկեցին։ Ասացին՝ մենք ձեր մայր գումարը չենք տա, դուք կմնաք սոված, ինչպես 2-3 տարի եք մնացել, եթե չգաք ու չասեք, որ տուգանքներից հրաժարվում եք։ Մենք վախեցած ինչ թուղթ տվեցին մեզ ստորագրեցինք»,- ասաց Նաիրիտի նախկին աշխատակցուհի Մարիա Ղազարյանը։

Նաիրիտի աշխատակիցները տարբեր խմբերով փորձում են պայքարել նաև իրավական դաշտում։ Անցել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններով։ Հիմա էլ պատրաստվում են Վճռաբեկ դատարան դիմել։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց վճարեն նաև աշխատավարձերի ուշացման արդյունքում առաջացած տուժերն ու տուգանքները։ Ըստ նրանց՝ ժամանակին իրենց հարկադրել են նման պահանջ չներկայացնել։

«18 հոգու գործը վերաքննիչ դատարանից բողոքարկում ենք վճռաբեկ դատարան։ Հետագայում պատրաստվում ենք նաև Եվրոպական դատարան դիմել, որովհետև արդար դատաքննության խախտման օրինակ ունենք»։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031