Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը հայտարարում է Պակիստանի համար նախատեսված 900 միլիոն դոլարի աջակցությունը սառեցնելու մասին. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 05,2018 16:50
vashington

«Ազատություն» ռադիոկայան. Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, թե սառեցնում է Պակիստանի համար նախատեսված շուրջ 900 միլիոն դոլարի աջակցությունը, քանի դեռ Իսլամաբադը չի ակտիվացրել պայքարը Աֆղանստանի հետ սահմանին գործող ահաբեկչական խմբավորումների դեմ:

Պենտագոնի հաղորդմամբ, այդ գումարը տրամադրվելու էր որպես փոխհատուցում՝ օտարերկրյա ռազմական գործողությունների ու ահաբեկչության դեմ պայքարի համար:

Ավելի վաղ՝ օգոստոսին, Նահանգները սառեցրել էր նաև Իսլամաբադի համար նախատեսված 255 միլիոն դոլարի արտաքին ռազմական աջակցությունը:

Ի պատասխան՝ Պակիստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պնդել է՝ այդ քայլերը չեն նպաստի ահաբեկչության դեմ պայքարին ու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031