Լրահոս
Օրվա լրահոսը

«Opel Zafira» ավտոմեքենան ամբողջովին այրվել է

Հունվար 13,2018 19:36

Հունվարի 13-ին, ժամը 03:58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղում գտնվող խանութի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 18-րդ փողոցի թիվ 14 տան մոտակայքում այրվում է Կ. Ա.-ին պատկանող «Opel Zafira» մակնիշի 35 OG 529 պետհամարանիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:08-ին:

«Opel Zafira» ավտոմեքենան ամբողջովին այրվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1982 թ. ծնված Կ. Ա.-ը ձեռքի այրվածքով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031