Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանն ասում է, թե սարիթաղցիներն ուզել են ՊՊԾ գունդ գնալ, իսկ իրականում սադրանք է եղել». փաստաբան

Հունվար 25,2018 16:39

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սարի թաղի բնակիչներ Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի գործով հերթական դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել(տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել, մոտ 10 անձ է կալանավորվել:

Այսօրվա նիստում եւս որպես վկա ցուցմունք է տվել ոստիկանության ծառայող, որը, ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, կրկնել է իր գործընկերների՝ դատարանում մինչ այդ տված ցուցմունքները: «Ասում էր, թե քաղաքացիները եկել են, հարձակվել իրենց վրա, ուզեցել են մտնել ՊՊԾ գունդ: Իրականում կենցաղային հարցերի շուրջ են զրուցել ոստիկանների հետ: Սադրանք է եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Լիպարիտ Սիմոնյանը:

Նա չի բացառում, որ սադրանքը քաղաքացիական հագուստով ոստիկանների ներկայության արդյունքն է եղել. «Գործում առկա տեսանյութում երեւում է, որ քաղաքացիները նորմալ են իրենց պահում: Անգամ մի պահ երեւում է, որ ոստիկաններն են հարվածում, նաեւ՝ խլում նկարողի տեսախցիկը: Մինչդեռ վկա ոստիկաններն ասում են, թե ոստիկանները որեւէ մեկին չեն կպել»:

Այս գործով հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 8-ին, 16:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031