Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով

Փետրվար 02,2018 19:48

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևը փետրվարի 2-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են երկու կառույցների համագործակցությունը սահմանամերձ գոտում անասնահամաճարակային կայունությունն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, ներկայացվել են այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են 2017 թվականին՝ հարևան երկրներից կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու նպատակով:

Իշխան Կարապետյանը հաջողված է գնահատել  Ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև ձևավորված փոխգործակցության ավանդույթը և պատրաստակամություն հայտնել շարունակել այն՝ ապահովելով թե մասնագիտական աջակցություն, թե անհրաժեշտ տեղեկատվություն և թե արդյունքում՝ հսկողության պատշաճ մակարդակ:

Հանդիպման ընթացքում  գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևը, խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին, անդրադարձել է հատկապես Թուրքիայից ու Իրանից եկող հնարավոր վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտության խնդրին:

Հանդիպմանը ներկա էին նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ. ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և Սահմանապահ վարչության անասնաբուժասանիտարական ծառայության պետ Անդրանիկ Ասատրյանը ներկայացրել են անասնահամաճարակային ընթացիկ իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվությունն օպերատիվ կերպով միմյանց փոխանցելու և համատեղ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում և՝ 2018 թ. գարնանն ու ամռանը սահմանամերձ մարզերում համատեղ ստուգումներ կատարելու վերաբերյալ: Մասնագետները փաստել են, որ նախորդ տարվա ընթացքում կենդանիների հիվանդությունների բռնկումներ չեն եղել, անասնահամաճարակային վիճակը կայուն է գնահատվել:

Ծառայությունն ու Սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցների պետերի, ստորագրել  են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության հետագա ուղղություններն ու առաջնահերթությունները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728