Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք արվեստը կարո՞ղ է ցնցել մեզ (Ֆոտոշարք)

Փետրվար 02,2018 22:27

«Ես չեմ հավատում արվեստին, բայց հավատում եմ արվեստագետներին»,-ասել է արվեստագետ Մարսել Դյուշանը։ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում 6 արվեստագետների աշխատանքները համադրող Թերեզա Դավթյանը գործերն ընտրելիս առաջնորդվել է հենց այս սկզբունքով։ ՆՓԱԿ-ում ներկայացված արվեստը այլընտրանքային մոտեցումներով արտահայտված՝ յուղաներկին ու կտավներին են միացել ֆոտոարթը, վիդեոարթը և խաղերը։

Փետրվարի 2-ից 9-ը հայ արվեստասեր հասարակությանը ներկայացվելու են ՆՓԱԿ-ի պահոցից ընտրված ստեղծագործություններ, որոնց գլխավոր նպատակը լինելու է մեկը՝ ապացուցել բոլորին, որ արվեստը կարող է ցնցել մարդկանց։ Գործերը համադրող Թերեզա Դավթյանը ընտրություն կատարելիս կարևորել է ճիշտ համադրությունը, իսկ դրանք տարբեր ոլորտներից են՝ կտավներից մինչև խաղեր։

Դիանա Հակոբյանը խաղ է ներկայացրել, ասում է՝ արվեստը խաղ է, բայց այստեղ շեշտվում է անհատականությունը. «Այս աշխատանքը 2003 թվականին եմ արել։ Այն ժամանակ ես խաղեր էի նկարում, որոնք նախատեսված էին միջին տարիքի դպրոցականների համար։ Ինձ համար արվեստը ստեղծագործել է, այն խաղի նման պիտի լինի, եթե դու գործ ես անում, աշխատում ես դրա վրա, ուրեմն ինքը դառնում է տքնաջան աշխատանք, իսկ խաղը ավելի անմիջական ու պարզ վերաբերմունք է բերում»։ Դիանան ասում է, որ նկարելու ժամանակ ինքն էլ էր խաղում, իսկ մոնտաժելուց հետո ստացվեց այն, ինչ ցուցահանդեսի խորագիրն է ՝ աղջիկ ՝ վրան տարբեր մակագրություններ ՝ դու պիտի լինես ուժեղ, ինքնավստահ, անկախ, համարձակ, պետք է հավատաս ուժերիդ, և հնարավորություններին։

«Հետաքրքիր միտք է այս նախաձեռնությունը, մոտեցումը շատ եմ հավանում։ Ցուցադրվում են այն աշխատանքները, որոնք պահվել են այս տարածքում տարբեր տարիների ընթացքում, այլ կերպ ասած արխիվ են ցուցադրում ու ամենակարևորը՝ հետաքրքիր ձևով է դա արվում»,-հավելեց արվեստագետը։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728