Շախմատի «GRENKE Chess Classic» գերմրցաշարի մասնակից տասը գրոսմայստերները Կարլսրուե քաղաքում նախատեսված երեք տուրերն անցկացնելուց հետո տեղափոխվել են Բադեն-Բադեն եւ պայքարը շարունակելու են այնտեղ:
Մեկօրյա հանգստից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չորրորդ տուրում այսօր խաղալու է Չինաստանի լավագույն կին շախմատիստ Հոու Յիֆանի հետ:
Արոնյանն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, աշխարհի թագի հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի հետ միասին վաստակել է երկու միավոր եւ բաժանում է 3-րդից 5-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































