Լրահոս
Օրվա լրահոսը

Նետրեբկոյին եւ նրա ադրբեջանցի ամուսնուն դուրս են հանել Լոնդոնյան թատրոնից

Ապրիլ 04,2018 17:18 Share

ՌԴ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյին, նրա ադրբեջանցի ամուսնուն` Յուսոֆ Այվազովին եւ որդուն դուրս են հանել լոնդոնյան The Prince Edward Theatre-ից` ներկայացումից հինգ րոպե առաջ: Բանն այն է, որ նույն տեղերի համար նախատեսված տոմսերը կրկնակի էին վաճառված եղել: Օպերային դիվան ինստագրամի իր էջում դժգոհել է այդ մասին եւ հայտնել, որ ընտանյոք հանդերձ թատրոն էր գնացել «Ալադին» շոուն վայելելու, եւ անգամ սելֆիներ են արել դահլիճում:

 Newsru.com-ի փոխանցմամբ, երգչուհին հայտարարել է, որ 600 եվրո արժեցող իրենց տոմսերը ուղղակի աղբ էին, խաբեություն, դրա համար էլ գնացել եւ պահանջել են գումարը:

Նույն աղբյուրի հավաստմամբ, Նետրեբկոն ինստագրամում նաեւ գրել է. «Կարեւոր չէ, դու հարուստ ես, թե հայտնի, դա կատող էր պատահել յուրաքանչյուրի հետ: Մենք տոմսերը գնել էինք Լեսթեր Սքվերում գտնվող սովորական դրամարկղից: Հավանաբար նման բաներն այստեղ հաճախ են պատահում, որովհետեւ այնտեղ նաեւ մի մայրիկ կար դստեր հետ, որը լաց էր լինում»:

Երգչուհու գրառումը մեկնաբանած որոշ ռուս օգտատերեր միջադեպը կապել են ռուս-բրիտանական հարաբերութունների ներկայիս վիճակի հետ: Նրանցից մեկն էլ գրել է. «Ինչո՞ւ հենց ձեզ եւ ոչ ուրիշ մեկին վռնդեցին, հավանաբար բրիտանացիները հերթական սկանդալն էին ուզում, որը չստացվեց»:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարը` grimaldiforum.com-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30