Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ դուք ի՞նչ եք արել, որ զինվորը դուխով իրեն զգա, կոնկրետ դուք ինչ-որ մի բան արե՞լ եք». Հարություն Բադալյան

Ապրիլ 04,2018 18:35 Share

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ապրիլյան պատերազմի հերոս Հարություն Բադալյանը ուշագրավ պատասխան տվեց, երբ լրագրողներից մեկը հարցը ձեւակերպելիս ասաց՝ դուք մյուսներին հորդորում եք պաշտպանել հայրենիքը, բայց ձեր ծառայակիցներից կան, որ այնպիսի բաներ են պատմում բանակից…

Հարություն Բադալյանն արձագանքեց.

«Իսկ դուք ի՞նչ եք արել, որ զինվորը դուխով իրեն զգա, կոնկրետ դուք ինչ-որ մի բան արե՞լ եք, ձեզ այդ հարցը չի՞ տանջել: Ախր մենք սովորություն ունենք ամեն մեկս մյուսի վրա գցելու՝ պետք է անեին, պետք է անեին, բա ո՞վ պետք է անի: Եթե մենք ինքներս մեր չափով չանենք, ո՞վ է դա անելու:

Եթե մենք զինվորի կողքին չեղանք, շատ բան չեմ ասում՝ էնքան որ ֆեյսբուքում գրառում կատարեք, թող մի զինվոր մտնի, նայի, կամ քաղաքացին մտնի նայի, զինվորին ասի՝ տես, քո մասին բան են գրել: Դա դուխը չի՞ բարձրացնում զինվորի: Կամ որ զինվորի կենացն են խմում, զինվորի դուխը չի՞ բարձրանում: Կամ ինչ-որ մի նամակ են ուղարկում զինվորին, զինվորը կարող է այդ պահին չհասկանա նամակի իմաստը, բայց հենց ժամանակը գա, ես ձեզ վստահեցնում եմ՝ ինքը այդ նամակը հիշելու է»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք կարծում եք, բավարար ուշադրություն հասարակության կողմից չկա՞, զինվորը չի՞ զգում ժողովրդի սերը իր թիկունքում՝ Հարություն Բադալյանը պատասխանեց. «Բավարար է, չեմ ասում բավարար չի, բայց ինչքան շատ լինի դա, այնքան լավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30