Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը պետք է հանդիպեր «Ելքի» ձերբակալված պատգամավորներին. Փաշինյանը Սեւանի ոստիկանությունում չէ

Ապրիլ 23,2018 07:36

ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը գիշերը տեղեկացրել է. « Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»:

Ի դեպ, հակառակ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկության, պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանը Սեւանի ոստիկանության բաժնում չէ:  Փաստաբան Ռուստամ Բադասյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը իրեն հայտնել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրվա ընթացքում եղել է Սևանի բաժնում, բայց տեղափոխվել է. «Աղեկյանը նշել է, որ չի կարող տեղեկություն տրամադրել պատգամավորի գտնվելու վայրի մասին»։

Փաստաբանն ավելի վաղ խոսել էր քննիչ Թադևոսյանի հետ, որը զանգահարել էր Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, և հայտնել, որ պատգամավորը Սևանի բանտում է. «Քննիչը նաև ասել է, որ Փաշինյանի պահման վայրի մասին տեղեկատվության հրապարակումը 12 ժամով հետաձգված է եղել, քիչ առաջ այդ ժամկետը լրացել է, այդ իսկ պատճառով հիմա տեղյակ են պահում։ Աննա Հակոբյանի խոսքով, քննիչը չի պարզաբանել, թե ինչու է նման որոշում կայացվել»:

Աննա Հակոբյանից ստանալով քննիչի հեռախոսահամարը՝ Բադասյանը զանգահարել էր քննիչին, որը հաստատել էր, թե Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է և որ փաստաբանը կարող է տեսակցել նրա հետ։ Բադասյանը փորձել է կրկին կապ հաստատել Թադևոսյանի հետ պարզաբանում ստանալու համար, սակայն քննիչը հեռախոսազանգերին և կարճ հաղորդագրությանը չի պատասխանել. «Փաստաբանի պնդմամբ, ինքը ողջ օրվա ընթացքում փորձել է Փաշինյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալ Ոստիկանությունից, ԱԱԾ֊ից, ՀՔԾ֊ից, որի վարույթում գտնվում է գործը, սակայն դա նրան չի հաջողվել։ Բադասյանի գնահատմամբ, ստեղծված իրավիճակով կոպտորեն խախտվում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանության իրավունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30