Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Սպասեք ևս երկու օր, եւ ամեն ինչ պարզ կլինի

Ապրիլ 29,2018 17:22

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ քայլերթը մեկնարկեց «Զարթնիր լաո» ռազմահայրենասիրական երգի հնչյունների տակ: Սկաուտական երաժշտախումբը շեփորներով եւ թմբուկներով ավետեց քայլերթի մեկնարկը:

Հիշեցնենք, ժամը 12-16. 00-ն մայրաքաղաքի փողոցները կրկին արգելափակված էին, իսկ երեկոյան 19-ին Ազատության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու:

Ռուսական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հորդորեց`սպասել ևս երկու օր եւ ամեն ինչ պարզ կլինի:

Քիչ առաջ նաեւ իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին հորդորեց`շարժման գործողություններին եւ ծրագրերին տեղեկանալ միայն իր եւ շարժման ֆեյսբուքյան էջից, իր ուղիղ եթերներից, ապատեղեկատվություններին եւ սադրանքներին չտրվել: Իսկ իրենց քայլերն ու գործողությունները բխելու են  գործընթացների տրամաբանությունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30