Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը կկայանա Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ պատգամավորների հանդիպումը

Ապրիլ 29,2018 18:20

«Վաղը կփորձենք հանդիպում կազմակերպել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Ֆորմատը հավելյալ կճշտվի: Իմ ցանկությանն այն է, որ հանդիպումը լինի խմբակցության բոլոր պատգամավորների հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը`մանրամասներ պատմելով իր եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպման մասին:

Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնենք, այդ հանդիպման ժամանակ ասել էր, որ եթե մյուս խմբակցությունները`«Ծառուկյան» դաշինքը եւ ՀՅԴ-ն, հավատարիմ մնան իրենց նախնական հայտարարություններին` ՀՀԿ-ն չի խոչընդոտի «ժողովրդի թեկնածուի» ընտրությունը վարչապետի պաշտոնում, որը կայանալու է խորհրդարանում, մայիսի 1-ին:

«Այսինքն, եթե ամեն ինչ լինի արված հրապարակային հայտարարությունների շրջանակում, ամսի 1-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ` Նիկոլ Փաշինյան:

Չխոչընդոտել`նշանակում է «կո՞ղմ» են քվեարկելու իր թեկնածությանը հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ամեն ինչ մնա այնպես ինչպես այսօր է, ինձ թվում է կփորձեն գտնել… մանրամասները, կարծում եմ, վաղվա հանդիպման ժամանակ կխոսվեն»:

Նիկոլ Փաշինյանը հերքեց Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությունը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փողոցային ցույցերը դադարեցվելու են: Նա ասաց, որ ցույցերը կշարունակվեն` ելնելով իրավիճակի գնահատականներից եւ, որ ինքնանպատակ ցույցեր չեն լինի: Ամեն դեպքում, հանրահավաքներ տեղի են ունենալու: Փողոցները չեն փակվի այն դեպքում, երբ հստակ քաղաքական պայմանավորվածություն լինի`ժողովրդի թեկնածուին, այսինքն իրեն, ընտրեն ՀՀ վարչապետ:

Նիկոլ Փաշինյանն ասաց նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ ինքը հանդիպում չի ունեցել: «Եթե տեղի ունենա վարչապետի ընտրությունը, բնականաբար, կլինի հանդիպում բոլոր նախարարների հետ»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30