Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանի «բլից» 7 հարցերը՝ Փաշինյանին. (Տեսանյութ)

Ապրիլ 30,2018 18:20

Այսօր ՀՀԿ հատուկ նիստում Փաշինյանից ՀՀԿ-ականները հետաքրքրվեցին, թե Զինապարտության մասին օրենքին դեմ է քվեարկել, հիմա՞ էլ է դրան դեմ: Փաշինյանը պատասխանեց. «Մենք իրողությունների հետ պետք է հաշվի նստենք, պետք է հասկանանք, որ բոլոր ոլորտներում ոչ թե ցնցումային, այլ կառուցողական փոփոխությունների ճանապարհը պետք է ընտրենք… Բոլոր հարցերը պետք է մանրամասն քննարկենք, որ ունքը սարքելու տեղը աչքը չհանենք, բոլոր դեպքերում անկանոն գործողությունները պետք է բացառել: Ես ինչին եմ քվեարկել, ինչին եմ դեմ եղել, կա այլ իրողություն»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ մի շարք բլից հարցեր ուղղեց եւ կարճ պատասխան էր ուզում լսել՝ այո կամ ոչ. «Այս օրերին դուք ունեի՞ք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն»: Փաշինյանը պատասխանեց՝ այո:

Հարցին՝ այս օրերին դուք ունեի՞ք խոսքի ազատություն՝ Փաշինյանը պատասխանեց, որ ինչպես ողջ կյանքում, այս օրերին եւս ունեցել է՝ այո:

Հաջորդ հարցին՝ ժողովուրդն այս օրերին ունե՞ր իր կամքը արտահայտելու ազատ իրավունք՝ Փաշինյանը պատասխանեց. «Ժողովուրդը միշտ ունի կամքը ազատ արտահայտելու իրավունքը:

Հարցին՝ ժողովուրդն ունե՞ր հավաքներին ազատ մասնակցելու իրավունք այս օրերին: Փաշինյանը պատասխանեց. «Այո, ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացել ենք ստեղծել»:

Հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք, որ դա ժողովրդավարության դրսեւորում է: Պատասխանն էր՝ «Այո, աներկբա»:

Իսկ երբ Բաբլոյանը հարցրեց դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունն առաջացել է 2008-ից հետո՝ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, պարոն Բաբլոյան, ինձ Արցախ-Էրեբունի խաչմերուկից ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ խումբն առեւանգել է եւ տարել է անհայտ ուղղությամբ, հիմա դուք էդ հարցերն ինչի՞ համար եք տալիս: ՀՀ քաղաքացին վեր է կացել եւ նվաճել է իր ազատությունը: Եթե դուք ակնկալում եք, որ մենք դրա համար պետք է որեւէ մեկին շնորհակալություն հայտնենք, մենք էլի քաղաքավարությունից ելնելով՝ կարող ենք շնորհակալություն հայտնել, բայց դա ՀՀ ժողովրդի եւ քաղաքացիների հնարավորությունն է, որը նրանք ստեղծել են սեփական ձեռքերով»:

Փաշինյանը խոստովանեց, որ ժողովրդավարության առումով ՀՀ-ում դրական տեղաշարժ այնուամենայնիվ, կա. «Ունենք, դրական տեղաշարժ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30