Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Հակոբյանն ընդունել է բողոքող տաքսու վարորդներին

Մայիս 16,2018 19:03

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 16-ին  ընդունեց ՀՀ վարչապետի նստավայրի  և ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակից մի խումբ տաքսու վարորդների։

Նրանք նախարարին ներկայացրին իրենց դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների լիցենզավորման գումարների չափին, կուտակված տուգանքների վճարներին, էլեկտրոնային եղանակով առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններին  և այլն։

Լսելով վարորդներին՝ նախարարը նշեց, որ կուտակված խնդիրները աստիճանաբար լուծում կստանան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։

Նա առաջարկեց միասնական ձևակերպված առաջարկություններ ներկայացնել նախարարություն, որոնք կարճ ժամանակում կքննարկվեն և կնախանշվեն դրանց լուծման հնարավոր ուղղություններն ու ժամկետները:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031