Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ՝ նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի մասնաշենքում

Մայիս 20,2018 21:30

Մայիսի 20-ին` ժամը 15:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյաց փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի շենքի առաջին հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի մասնաշենքում տեղակայված «Սիրիահայերի միության» տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:56-ին:

150 քմ տարածքում ամբողջությամբ այրվել են արտադրական հաստոցներ՝ 15 հատ և կենցաղային իրեր:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031