Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը հոշոտում են Մանվելին՝ բացասական, բայց մեծ ու հզոր կերպարին». Վովա Վարդանով

Հունիս 20,2018 14:43

«Մանվել Գրիգորյանն ինձ համար հաճելի կերպար չէ, եւ ի տարբերություն շատերի, ես նախկինում էլ եմ դա ասել»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվելի շուրջ օրերս ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումներին, ասաց նախկին հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

«Հոշոտում են մեծ ու հզոր կերպարի, որը բացասական է, բայց՝ հզոր: Թե ինչու նա հաճելի չէ ինձ, չեմ ուզում խոսել այդ մասին, որովհետեւ հիմա չեմ ուզում բոլորի հետ միասին հոշոտել նրան: Երբ մենակ էի պայքարում նրա դեմ, ինձ ոչ մեկը չմիացավ: Հիմա առանց ինձ յոլա գնացեք»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով «Երկրապահ կամավորականների միությանը»՝ Վովա Վարդանովը համոզմունք հայտնեց, որ այդ կառույցը «բուժելով»՝ հնարավոր է այն ծառայեցնել մեր երկրին՝ ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում. «Միշտ քննադատել եմ ԵԿՄ-ին, որ ճիշտ չեն աշխատել, բայց մոտեցումը, թե ԵԿՄ-ն չպետք է լինի, սխալ է»:

Ապա Վովա Վարդանովը ԱԱԾ-ին կոչ արեց մեր երկրում գտնվող լրտեսներով զբաղվել. «Լրտեսներով զբաղվող կառույց ստեղծեք, կոռուպցիոներների խնդիրն էլ թաղային ոստիկաններին հանձնարարեք: Լրտեսները վխտում են, իսկ ԱԱԾ-ն զբաղված է չաղացած-հարստացած լակոտներին բացահայտելով: Այնքան անելիք ունի ԱԱԾ-ն այդ գործում, այնքան փողի կարիք ունի…Թող ցույց տան, թե լրտեսներին բացահայտելու հարցում ինչ են արել, մինչդեռ ցույց են տալիս, թե ոնց են բռնել Մանվելին»:

ՈւՂԻՂ։ Մանվել Գրիգորյանի մասին կարծիքներ են հնչեցնում ազատամարտիկ Վովա Վարդանովը, իրավապաշտպանՎարդան Հարությունյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը եւ քաղաքագետԷդգար Վարդանյանը

Gepostet von Aravot am Mittwoch, 20. Juni 2018

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործով քննություն է ընթանում, իսկ նրա պաշտպանները հանրությանը հորդորում են չխախտել անմեղության կանխավարկածը եւ սպասել դատավճռին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930