«Ուժային լուծումներն ընդունելի չեն: Ցանկացած ռազմական ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի համար, որովհետեւ դա չի լինելու փոքր ծավալների, ինչպես 2016թ.-ին»,-Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» «Ժողովրդավարություն, անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագրով 3-րդ համաժողովում այսօր անդրադառնալով արցախաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վտանգին, ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այդ պատերազմը չափազանց մեծ հետեւանքներ է ունենալու: Չմտածեք, թե դրանից հետո Ադրբեջանը շարունակելու է սովորականի պես նավթ վաճառել, այդպես չէ… ռազմական գործողությունները ողբերգական են լինելու նաեւ Ադրբեջանի համար»:
ՀՀ նախագահը շեշտեց, որ Արցախյան հակամարտության լուծման միակ տարբերակը խաղաղ բանակցություններն են:
Արմեն Սարգսյանը նաեւ նշեց, որ այսօր Արցախի հարցում բանակցողը ՀՀ վարչապետն է, իսկ իր դերը խորհրդատվական է:
https://www.facebook.com/aravot.am/videos/2066397210045450/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































