Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը խոստանում է կնոջ շրջագայության «ինվոյսները» հրապարակել. (Տեսանյութ)

Օգոստոս 01,2018 22:00

Արարատ Միրզոյանը խոստանում է ներկայացնել բոլոր փաստերը, որ իր կինը ԱՄՆ-ում պետական բյուջեի հաշվին չէ շրջագայել եւ հանգստացել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Հուլիսի 14-21-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր ԱՄՆ: Այդ օրերին որոշ լրատվամիջոցներում եւ նաեւ ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվեց, թե  Միրզոյանի կինը՝  Գոհար Աբաջյանն էլ է պատվիրակության հետ ԱՄՆ մեկնել եւ այնտեղ հանգստացել պետական բյուջեի հաշվին:

Ապա` Միրզոյանը պարզաբանել էր, թե կինը ԱՄՆ է մեկնել ընտանեկան բյուջեի հաշվին, սակայն սա Միրզոյանի ընդդիմախոսների համար բավարար չէր, նրանք վստահեցնում էին, որ փոխվարչապետն իր խոսքերը հավաստիացնող որեւէ փաստ եւ ապացույց չի ներկայացրել:

«Չեմ ներկայացրել, առավոտյան հետեւեք իմ էջին, ինվոյսները կներկայացնեմ»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031