Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բաժանորդների 24 տոկոսի հետ հնարավոր չի եղել կնքել մատակարարման պայմանագրեր

Օգոստոս 08,2018 11:49 Share

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 8-ի  նիստում քննության առավ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2018 թվականի հուլիսի 12-ի հանձնաժողով ներկայացված №16790 գրությունը, որով ընկերությունը տեղեկացնում էր, որ լրանում է կարգավորողի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №379Ն որոշմամբ սահմանված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կնքման ժամկետը:

Հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի N519Ն որոշմամբ այդ ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր՝ մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը,  ընկերությունը, սակայն, գրությամբ փաստում է, որ մինչ օրս բաժանորդների 24 տոկոսի հետ հնարավոր չի եղել կնքել մատակարարման պայմանագրեր. հանրապետությունից նրանց բացակայելու, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ լիազորություններ չունենալու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու պատճառներով: Ելնելով այս իրողությունից՝ «Վեոլիա Ջուրը» կարգավորողին խնդրել էր քննարկել վերը նշված պայմանագրի կնքման ժամկետը մինչև 2019 թվականի հունիսի 1-ը երկարաձգելու հարցը:

Հանձնաժողովն ընդունեց որոշում, որով երկարաձգեց բաժանորդների հետ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման ժամկետը՝ մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:

 

Որոշման  մանրամասներին  կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031