Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հերթական մենամարտն անցկացնելու է Մոսկվայում՝ սեպտեմբերի 21-ին: WBC International Silver գոտու պաշտպանության համար հայաստանցի բռնցքամարտիկը մենամարտելու է Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Սմիռնովի հետ, որն անցկացրած 14 մարտերից 13-ում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ, մեկն էլ ավարտել ոչ-ոքի:
Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգ մտել է ութ անգամ ու բոլորում էլ հաղթել է մրցակիցներին: Պարտություն չունեցող բռնցքամարտիկների դիմակայությունը խոստանում է լինել հետաքրքիր ու դիտարժան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































