Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բնակիչը գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել. հայտնաբերվել է նրա դին

Օգոստոս 08,2018 17:39 Share

Օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 05:30-ին շարունակվելու են որոնողոփրկարարական աշխատանքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին:

ԱԻՆ հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031