Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային բլոկի ղեկավարներն աշխատանքից ազատվելու են, այդ թվում՝ ՊԵԿ փոխնախագահը

Օգոստոս 08,2018 22:23

Վերջին շրջանում մամուլում ու համացանցում դժգոհություններ են լինում ՊԵԿ-ում կադրային քաղաքականությունից: Մեր տեղեկություններով՝ այդ քննադատություններն իրենց արձագանքն են ստանում՝ ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ են լինելու՝ հատկապես մաքսային բլոկում:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նույնպես դժգոհ է մաքսային բլոկի ղեկավարներից ու պահանջել է, որ նրանք ազատման դիմումներ ներկայացնեն:

Այսպես ասած «սեւ ցուցակում» են հայտնվել մաքսայինի 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, մաքսանենգության դեմ պայքարի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մաքսատան պետեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031