Լրահոս
Օրվա լրահոսը

«2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք ՀՀ-ն «ղարաբաղիզացվեց». ով Ղարաբաղից էր՝ պաշտոնյա էր դառնում». Դավիթ Գասպարյան (տեսանյութ)

Օգոստոս 11,2018 14:06

Գրականագետ Դավիթ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-օրյակը դրական է գնահատում: «Ինչքան կեղտ, աղետ ու նստվածք կա մեր երկրում: Մաքրման գործընթացում ենք: Որտեղ մտնում են՝ մի զինանոց կա…զենքի պահեստ են դարձրել երկիրը: Մի խոսքով, ողջունում եմ վարչապետի 100-օրյակը:

Ցանկանում եմ, որ դառնա հարյուր ամյակ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  Դավիթ Գասպարյանը նոր կառավարության ուշադրությունը հրավիրում է հետեւյալ խնդիրների վրա. «Թատրոնների դահլիճները պարապ են՝ մի շնորհքին ներկայացում չկա: Նույնը թանգարաններին եւ համերգասրահներին է վերաբերում: Գիտության ոլորտում ի՞նչ առաջընթաց ունենք: Չունենք…Գիտությունը վաճառքի է հանվում, ատենախոսությունները փողով են գրվում: Գիտության դոկտորներ են գիտության հետ կապ չունեցող պաշտոնյաներ»:

Իսկ Երեւանի քաղաքապետին, որն առաջիկայում պետք է ընտրվի, Դավիթ Գասպարյանն առաջարկում է պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու ինստիտուտը վերանայել. «Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում են ստանում նրանք, ովքեր գյուղում անպատվաբերի համբավ ունեն»:

«Երեք նախագահ ենք ունեցել, բայց տխուր հայացքով եմ նայում անցյալին: Կորցրինք վաղվա օրվա հեռանկարը, տնտեսությունը եւ գիտությունը քայքայվեցին: Ամեն ինչ ռաբիս է  դարձել՝ գիտությունը, մշակույթը, թատրոնները: Ամենաաղետալին այն է, որ պետական հարստությունը սեփականաշնորհեց: Թալան, մութ, ցուրտ…»,-ամփոփելով Հայաստանի նախորդ տարիների կյանքը՝ նշեց Դավիթ Գասպարյանը: «Իսկ երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք ՀՀ-ն «ղարաբաղիզացվեց». ով Ղարաբաղից էր՝ պաշտոնյա էր դառնում: Մասնագետը պետք է լինի իր պաշտոնին, ոչ թե ապարանցին կամ ղարաբաղցին: Կադրային քաղաքականությունը տանուլ ենք տվել»:

Դավիթ Գասպարյան։ Առայժմ բան չի փոխվել

Gepostet von Aravot am Samstag, 11. August 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Камо says:

    Ապրեք: Մասնագետը կամ պաշտոնատար անձը իր գիտելիքներով ու ունակությունների չափորոշիչները պետք է որոշիչ լինի, այլ ոչ թե <> կամ ԽԾԲ [ Խնամի Ծանոթ Բարեկամ] լինելով:

  2. Մարինա says:

    Այսինքն, հիմա Հայաստանից եթե գալիս են Ղարաբաղ աշխատելու, ապրելու, ապա պետք է դա անվանել հայաստանիզացում?: Ու եթե այո, ապա ինչ միջոցներ է առաջարկում ձեռք առնել հայաստանիզացման դեմ «ղարաբաղիզացում» տերմինի հեղինակը?

  3. Աբրահամյան says:

    Ծանոթանալով այս մարդու անցյալի հետ պետք է ասել, որ նա իրավունք չունի նման գնահատականներ տալու: Նա դրա իրավունքը պարզապես չի վաստակել: Փորձում է պղտոր ջրում ինչ որ բան որսալ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031