Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Բոլոր առարկաները փոփոխության ենթակա են, դրանց մի մասը կհեշտացվեն, մի մասը դուրս կգան». ԿԳ նախարար

Օգոստոս 15,2018 20:55

Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Կասկադում հանդիպում ունեցավ դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների եւ կրթության ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների հետ՝ քննարկելու նրանց հուզող հարցերը:

Նախարարը խոսեց դասագրքերի մասին, թե ինչպես են նկարագրվում պատմական դեպքերը. «Մարտի 1-ի հետ կապված գիտեք այնտեղ ինչ նկարագրություններ կան, Հոկտեմբերի 27-ի հետ կապված,96-ի իրադարձությունների հետ կապված, 2003-ի, 2008-ի, բոլոր իրադարձությունների վերաբերյալ, հատկապես նորագույն շրջանի: Գոնե առաջիկայում քննարկում կունենանք, բոլոր առարկաները, բոլոր ծրագրերը փոփոխության ենթակա են, դրանց մի մասը կհեշտացվեն, մի մասը դուրս կգան, նոր առարկաներ կմտնեն, որովհետեւ աշխարհը 21-րդ դարում շատ արագ է փոխվում եւ մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ փոփոխություններին, որպեսզի մեր դպրոցը լինի ժամանակակից՝ պահպանելով այն լավագույն ավանդույթները, որ ունեցել ենք դպրոցում: Իրականում մենք ունենք լավ ավանդույթներ եւ դրանք մերժելը կլինի մեծագույն սխալ՝ ԿԳ նախարարության կողմից»:

Մի ուսուցչուհի դժգոհեց dasaran.am-ի հետ կապված, ասաց, որ դա ավելորդ ծանրաբեռնվածություն է ուսուցչի համար, ամեն օր ուսուցիչը պետք է նստի, այնտեղ լրացնի գնահատականները: Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այդ թեմայի հետ կապված կան բողոքներ, բայց կարծում եմ, բողոքը գալիս է նրանից, որ ուսուցիչը մի քանի տեղ նույն աշխատանքը կատարում է թղթային մատյանում, իր անձնական մատյանում, dasaran.am- ում: Իրականում այդ էլեկտրոնային ռեսուրսը շատ կարեւոր ինֆորմացիա է մեզ ամեն վայրկյան փոխանցում, նախարարության համար կարեւոր է, արագ փոփոխություններ ու արագ բարեփոխումներ իրականացնելու ժամանակ այդտեղ կուտակված ինֆորմացիան կիրառվում է: Այդ հարցը կլուծենք: Հիմա նախարարությունում քննարկվում է մատյանները էլեկտրոնային դարձնելու հարցը: Եթե մենք թղթային մատյանը հանենք, ապա որեւէ պրոբլեմ չի լինի արդեն էլեկտրոնային որեւէ ռեսուրսով այդ տվյալները լրացնել, հենց դա կդառնա այն փաստաթուղթը, որ կիրառելի կլինի մեզ համար: Մենք կփորձենք առավելագույնս նվազեցնել, կրճատել թղթաբանությունը:

Ուսանողներից մեկը բարձրացրեց մասնագիտական գրականության թարգմանության հարցը: Նախարարն էլ պատասխանեց՝ դպրոցն ավարտելիս աշակերտը առնվազն երկու լեզու պետք է իմանա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031