Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ «Հասմիկ» ճամբարի հարցով. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Օգոստոս 23,2018 15:55

«Հասմիկ» ճամբարի վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում: Այսօր արդեն այլ մեղադրանքներ են հնչեցվում ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանի և ճամբարի ղեկավարության հասցեին:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ճամբարի՝ նախորդ տարիների գործունեությանը, հայտարարեց. «Բայց, մյուս կողմից, նախարարությունը զբաղվում է այդ հարցով, որ պարզի միջոցառման կազմակերպիչների էությունը, որովհետև այդ ճամբարում անցած տարիներին ուրիշ նյութեր են ցուցադրել` 18+»։

Լրագրող Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հատվածներ «Վտանգված երեխաներ. ի՞նչ դաս են տալիս թիվ 18 հատուկ դպրոցում» հոդվածից, որը գրվել է 2004-ին, որտեղ մեղադրանքներ են հնչեցվում Ժորա Մուրադյանի հասցեին: Օրինակ՝ գրված է. «Աստված չաներ`բռնեին փախչելուց: Մուրադյանը մեզ հանվացնում էր, ջուրը լցնում էր վրաներս ու պլետով ծեծում։ Եթե փորձեինք փախչել, մեր համար պիտի փոս փորեինք»։ Վահան Իշխանյանը գրում է, թե այդ դպրոցի տնօրենը Ժորա Մուրադյանն էր, և այս հոդվածը հրապարակվելուց հետո նրան հանեցին դպրոցի տնօրենի պաշտոնից։

Հնչեցված մեղադրանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Ժորա Մուրադյանի հետ: Ճամբարի ավագ ջոկատավար Մայա Սիմոնյանը տեղեկացրեց, որ ճամբարի տնօրենն առողջական խնդիրների պատճառով գտնվում է  արտերկրում: Կապ հաստատեցինք փոխտնօրեն Մուրադ Մուրադյանի հետ:

Ժորա Մուրադյանի հասցեին հնչած մեղադրանքների մասին նա պարզաբանեց. «2004 թվականին ինչ-որ մեկը մի հոդված է գրել, այդ ժամանակ հանձնաժողով է եղել մանկավարժներից, հոգեբաններից կազմված, այդ հարցերը քննարկվել են, որոշում, եզրակացություն են ներկայացրել ու վերջ, անցել է 14 տարի»:

Դառնալով Անահիտ Բախշյանի հայտարարություններին՝ ճամբարի փոխտնօրենն ասաց. «Անահիտ Բախշյանը սխալվում է, մեր ճամբարի մասին չի խոսում, այլ Շողիկ ավետարանչական ճամբարի մասին: Կարող եք բացել համացանցը, նայել, անցյալ, նախանցյալ տարի նման տեղեկություններ տարածվեցին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031