Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքի ու դպրության օրը  Հանրապետության նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար

Օգոստոս 29,2018 10:17

Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ից մինչև 18.00-ը  Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին:

Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031