Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից լրատվամիջոցներին ոչ հավաստի տեղեկատվության տրամադրումը տեղի է ունեցել սխալմամբ». Սլավիկ Պողոսյան

Օգոստոս 30,2018 21:50

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից սույն թվականի օգոստոսի 28-ին լրատվամիջոցներին հայտնած տեղեկատվության, որը վերաբերում է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես պաշտպան իբրև թե իմ մասնակցության և իբրև թե իմ կողմից կատարված որոշակի գործողությունների, հայտնում եմ հետևյալը.

  • նշված քրեական գործով գործի քննության որևէ փուլում չեմ հանդիսացել ո՛չ մեղադրյալ Կ. Ս.-ի, ո՛չ էլ որևէ այլ անձի պաշտպան, ինչպես նաև չեմ ունեցել և չունեմ որևէ դատավարական կարգավիճակ,
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը երբևէ, այդ թվում՝ նշված քրեական գործով, ինձ ընդունելության չի հրավիրել, այլ հրավիրել է մեղադրյալ Կ. Ս.-ի մերձավոր ազգականներից մեկին, ով էլ խնդրել է իր հետ ներկայանալ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով,
  • դատախազության կողմից ինձ չի պարզաբանվել, որ պետությանը պատճառված վնասի հատուցումը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն կդիտարկվի որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, և չի առաջարկվել վերականգնել պետությանը պատճառված վնասը, քանի որ նախ, քրեական գործերով զբաղվող փաստաբանին առհասարակ, իմ պարագայում՝ մասնավորապես, դատախազի կողմից նշված հանգամանքը պարզաբանելու անհրաժեշտություն չկա, երկրորդ, դատախազի և հրավիրված անձի երկխոսությանը ես չեմ միջամտել, քանի որ իմ լիազորությունների իրականացման շրջանակում դրա անհրաժեշտությունը չի եղել, երրորդ, ինձ չէր կարող առաջարկվել վերականգնել պետության պատճառված վնասը, քանի որ տվյալ քրեական գործով չեմ ունեցել որևէ դատավարական կարգավիճակ,
  • ի վերջո, նշված քրեական գործով իմ կողմից դատարանին որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ վճարման հանձնարարագիր առ այն, որ ամբաստանյալ Կ. Ս.-ի կողմից բանկային փոխանցման միջոցով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցվել պետությանը պատճառված ամբողջ 6,620,000 ՀՀ դրամ գումարը, չի ներկայացվել և վերոնշյալ հանգամանքների պարագայում չէր կարող ներկայացվել:

Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից նշված հանգամանքների վերաբերյալ լրատվամիջոցներին ոչ հավաստի տեղեկատվության տրամադրումը տեղի է ունեցել սխալմամբ, և համապատասխան ճշտումներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ:

 

Փաստաբան Սլավիկ Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031