Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը Վանաձորի քաղաքապետի մասին՝ «Հեղափոխությունից հետո նկատվում են դրական փոփոխություններ»

Հոկտեմբեր 10,2018 14:16

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անդրադառնալով Վանաձորի հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետագա պաշտոնավարման մասին հարցին, ասաց. «Քաղաքապետերը ընտրված անձինք են, մարզպետը այդ առումով լիազորություն չունի: Հանրապետական, թե՝ այլ կուսակցության անդամ լինի, պետք է գործենք օրենքի սահմաններում»:

Ղուկասյանը նկատեց՝ հեղափոխությունից հետո Մամիկոն Ասլանյանը սկսել է լավ աշխատել. «Չեմ կարող ասել, թե Մամիկոն Ասլանյանի աշխատանքը գերազանց է, բայց հեղափոխությունից հետո նկատվում են որոշակի դրական փոփոխություններ»:

Ղուկասյանը մինչ այս նշանակումը եղել է Լոռու փոխմարզպետը, նա ՔՊ անդամ է:

Նա իր նշանակման մասին ասաց. «Այս ընթացքում անընդհատ տեսակետներ էին հնչում, որ հեղափոխությունը դեռ մարզ չի հասել եւ դա որոշակի իր պատճառներն ուներ: Իմ կարծիքով, այսուհետ այն փոփոխությունները, որոնք պետք է արագ տեղի ունենան՝ տեղի կունենան, իսկ այն փոփոխությունները, որոնք երկարաժամկետ են, պետք է սկսել աշխատանքները եւ տանել տրամաբանական ուղիով եւ այդ առումով լոռեցիները դժգոհ չեն լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031