Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ ռոք երգիչը հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած թուրքին. Ermenihaber

Հոկտեմբեր 17,2018 22:45

Թուրքիայի քաղաքացի,  պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում  հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։

Ջեփքինը Twitter-ում գրառում է արել, որ Թուրքիայի Մուղլա նահանգում ընթացող  օդային մարզաձևերի փառատոնի երկրորդ օրը պարաշյուտից թռիչք է իրականացրել։

Ջեփքինի գրառմամբ կիսվել է Դուրսուն Չավուշ անունով մի թուրք օգտատեր և կից թողել է իր մեկնաբանությունը, որում Ջեփքինի հասցեին անձնական վիրավորանք է հասցրել։

«Ըստ էության ոչ մի սիմետրիկություն չունեցող այս մարդը թռիչքից հետո պիտի որ ավելի այլանդկավեր։  Իսկ գուցե նա այսպե՞ս է մտածում. «Առանց այդ էլ Աստված զարմացել է, սրանից դեն էլի ի՞նչ կարող է լինել»։

Ներեցեք ինձ, բայց այս մարդը խելագար է»։

Ի պատասխան վերոնշյալ մեկնաբանության՝ Ջեփքինը սեռական բնույթի հայհոյանք է հասցրել թուրք օգտատիրոջը, ինչն էլ բարկացրել է թուրքական աղբյուրին։

Աղբյուր`    Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031