Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսատան աշխատակիցներին ցուցումներ տալով՝ Հունան Պողոսյանը հորդորեց ավելորդ խոչընդոտներ չստեղծել օրվա հացը վաստակող, ընտանիք պահող քաղաքացիների համար

Հոկտեմբեր 26,2018 13:25

Հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը:

Մինչ Մեղրիի մաքսակետ եւ համայնքապետարան նախատեսված այցերը, մարզպետը մասնակցեց Մեղրիի մանկապարտեզում կազմակերպված աշնանային բացօթյա միջոցառմանը, շրջեց փոքրիկների պատրաստած գունեղ տաղավարներով, համտեսեց համայնքում պատրաստված գինի, լավաշ, անուշեղեն: Ի դեպ, մարզպետի այցն անակնկալ էր միջոցառման մասնակիցների համար:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետը շրջեց մաքսատան տարածքում, նաեւ` հայ-իրանական սահմանի երկայնքով, եղավ Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Մաքսատան աշխատակիցներին ցուցումներ տալով՝ մարզի ղեկավարը հորդորեց ավելորդ խոչընդոտներ չստեղծել օրվա հացը վաստակող, ընտանիք պահող քաղաքացիների համար, խստացնել անվտանգությունը, վերահսկողությունը եւ մաքուր, բարեկարգ պահել տարածքը:

Մարզպետը համայնքի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ անցկացրած փակ խորհրդակցությունից հետո զրույց ունեցավ Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի հետ, առանձին-առանձին ծանոթացավ աշխատակիցների եւ նրանց կողմից համակարգվող ոլորտների հետ:

«Այստեղ աուրան դրական է, աշխատանքային մթնոլորտն՝ ակնհայտ, և հաճելի է փորձառու ավագների կողքին այսքան երիտասարդ կադրեր տեսնել: Իմ դռները բաց են բոլորի առաջ, հաճախակի եմ այցելելու ձեզ, ակնկալում եմ ամուր համագործակցություն հանուն մեկ նպատակի՝ առողջ եւ ամուր Սյունիքի ու մեր պետության», – իր խոսքն ավարտեց Հունան Պողոսյանը:

Մարզպետի՝ համայնք կատարած ճանաչողական այցի վերջին կանգառը Մեղրիի բժշկական կենտրոնն էր:

Սյունիքի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031