Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու նիստին ներկայացել է 15 պատգամավոր

Դեկտեմբեր 04,2018 10:33 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ նիստում պետք է քննարկվեր ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Սակայն, ինչպես սպասվում էր, քարոզարշավի այս օրերին քվորում չկա: Նիստին ներկա է 15 պատգամավոր, մինչդեռ քվորումի համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք է սպասեն, մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորները գան, ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստին ներկայացած պատգամավորների հետ սպասում է:

Ավելի ուշ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրենքի համաձայն, 4 ժամ ունեն քվորում եւ ձայներ ապահովելու, նա կոչ արեց պատգամավորներին շենքից չբացակայել, աշխատասենյակներում աշխատել, մինչեւ բացակա պատգամավորները կներկայանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: