Լրահոս
Օրվա լրահոսը

Չալդրանյանի դիմումն աշխատակիցն է տարել նախարարություն

Դեկտեմբեր 13,2018 13:43

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ մշակույթի նախարարությունից հաստատեցին, որ Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Մեր տեղեկություններով, պարոն Չալդրանյանը, որին նախարար Մակունցը պարտադրել է դիմում գրել, այժմ բուժման կուրս է անցնում, եւ անգամ անձամբ չի փոխանցել իր դիմումը: Այն նախարարություն է տարվել աշխատակցի ձեռամբ:

Վիգեն Չալդրանյանի  հետ կապվել չհաջողվեց`բջջայինն անջատված է: Նրա մերձավորներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք նշում, ասաց, որ առաջիկայում հնարավոր է՝ Վիգեն Չալդրանյանն ասուլիսով հանդես գա ու մեկնաբանի իր` դիմում գրելու պատճառները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31