Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Տարին մեկ անգամ պարգևատրումով մեկ, այսպես ասած, ավելի աշխատավարձ ստանալը ուղղակի չի կարող համեմատելի լինել այն ամենի հետ, ինչ նախկինում կատարվում էր. «Ժամանակ»

Հունվար 22,2019 10:30 Share

Մարզպետների պարգևավճարների, ավելի շուտ՝ ինքնապարգևատրումների թեման բավականին աղմկոտ ստացվեց, և հանրային հարթակներում քննարկումները շարունակվում են ամենատարբեր երանգներով: Այստեղ իրավիճակն իսկապես հակասական է: Չկա գողություն՝ չկա կոռուպցիա: Մարդիկ պարգևատրել են իրենք իրենց ըստ օրենքի, թեև տարածքային կառավարման նախարարը հայտարարել էր, որ միայն Արարատի մարզպետն է խախտել օրենքը՝ ինքն իրեն պարգևատրելով 104,5 տոկոսով, մինչդեռ առավելագույնը կարող էր պարգևատրել 100 տոկոսով:

Իհարկե, սա մի քիչ զավեշտալի է հնչում, սակայն, ի վերջո, պետք է նաև արձանագրել, որ մարդիկ աշխատում են առանց կոռուպցիոն կապերի և ի վերջո իրենք իրենց իրավունք են վերապահել պարգևատրում, և ոչ միայն իրենց, այլև աշխատակիցներին: Ընդ որում՝ եղել են նաև բացատրություններ, որ պարգևատրումներն արվել են խնայված միջոցների հաշվին: Իհարկե, մյուս կողմից միանգամայն տեղին են հանրային հարցադրումները՝ այդ ի՞նչ և ինչպե՞ս են աշխատել, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ են արձանագրել, որ շռայլ են եղել պարգևատրումների հարցում:

Իր հերթին, սակայն, պետք է արձանագրել, որ պետական համակարգում աշխատավարձերը ցածր են բավականին, և տարին մեկ անգամ պարգևատրումով մեկ, այսպես ասած, ավելի աշխատավարձ ստանալը ուղղակի չի կարող համեմատելի լինել այն ամենի հետ, ինչ նախկինում կատարվում էր պետական միջոցների հետ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031