Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ կադրային և հմուտ դիվանագետի մոտ այլևս չի ստացվում «սվաղել» և «սղցնել» հասարակության մոտ առկա մտահոգությունները. Արմեն Աշոտյան

Հունվար 28,2019 15:52

Լսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների մասին: Փաստում եմ, որ անգամ կադրային և հմուտ դիվանագետի մոտ այլևս չի ստացվում «սվաղել» և «սղցնել» հասարակության մոտ առկա մտահոգությունները:

Վիեննայի,Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից չենք հրաժարվել, ավելացել է Դուշանբեն, ասում է ԱԳ նախարարը: Սակայն փաստ է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի համանախագահների և ոչ մի հայտարարություն չի հիշատակում և պարտադրում այդ կարևորագույն պայմանավորվածությունների իրականացումը: Ապրիլյան պատերազմից հետո այս պայմանավորվածությունների իրագործումը մեր ջանքերով և համանախագահների համաձայնությամբ դիտվել է բանակցային գործընթացի կարևորագույն բաղադրիչ:

Ադրբեջանական կողմի ջանքերով և Նիկոլ Փաշինյանի հանցավոր կարճատեսությամբ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունը դարձավ բանակցային գործընթացի հենակետ, որը կարող է ցանկացած պահի փլուզվել:

Մեր օրոք ձեռքբերված պայմանավորվածությունները վստահության մթնոլորտի և միջազգային վերահսկողության ինստիտուցիոնալ հիմքեր էին ստեղծում և քաղաքական առումով պարտադիր էին դարձել, ի տարբերություն Դուշանբեի:

Նախարարը ասում է նաև, որ Արցախին բանակցային կողմ դարձնելը պրակտիկ խնդիր է: Տղերք, ո՞ւմ և ինչի՞ տեղ եք դրել: Արցախը վաղուց պրակտիկ առումով ներգրավված է եղել բանակցային գործընթացի մեջ. ԵԱՀԿ համանախագահները և անձնական հանձնակատարը մշտապես այցելել են Ստեփանակերտ, հանդիպել են Արցախի ղեկավարության հետ, մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ առանց Արցախի ժողովրդի համաձայնության հակամարտության վերջնական կարգավորում լինել չի կարող:

Տղերք, Արցախի պրակտիկ ներգրավման հարցը վաղուց է լուծված: Ձեր վարչապետն էր, կուրծք ծեծելով, խոստանում խնդրի քաղաքական լուծում՝ Արցախի վերադարձ բանակցային սեղանին: Փառք ու պատիվ կլիներ ձեզ, եթե կարողանայիք լուծել այս հարցը, բայց հայ հասարակությանը երկարականջ չորքոտանու տեղ մի դրեք: Ժողովրդին ուղիղ ասեք, որ հերթական դատարկ խոստումն էիք տալիս ու տապալել եք նաև այս հարցը:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031