Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Փետրվար 15,2019 20:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի շարունակական խորացումը և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը:

Դեսպան Լազարոթոն նշել է, որ պաշտոնավարման ընթացքում պատրաստ է ներդնել առավելագույն ջանքերը՝ հայ-շվեցարական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Վերահաստատելով համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ կողմերն անդրադարձել են տարբեր ուղղություններով գործակցության զարգացման հնարավորություններին: Որպես այդպիսիք՝ երկուստեք հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, առողջարանային զբոսաշրջության, բնապահպանության, դեղագործության և մի շարք այլ ոլորտներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում կապեր հաստատել եր կու կողմերի համապատասխան պետական մարմինների միջև և արդեն միջգերատեսչական մակարդակով մանրամասն քննարկել անելիքները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728