Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հայտնի են Ռուսաստանում ՃՏՊ-ի հետևանքով մահացած ՀՀ քաղաքացիների անունները

Մարտ 09,2019 14:18 Share

Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Խիմկի քաղաքում՝ Լենինգրադյան մայրուղու թիվ 202 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:

ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել