Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացիները  երաժշտական «փոթորիկ» առաջացրին դահլիճում

Մարտ 09,2019 23:02

Իտալացի ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին  մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Ծրագիրը բազմազան էր՝ Բաբաջանյան, Մորիկոնե, Թարիվերդիեւ, Մոլինելի, ինչպես նաեւ անչափ սպասված  «Անմոռանալի Beatles» ծրագիրը: Վերջինիս մշակումը՝ Գրանատայի, իսկ հայկական ծրագրի մշակումը՝ Մելիք Մավիսակալյանի:

Յուրաքանչյուր կատարման դահլիճը ջերմ էր արձագանքում՝ հոտնկայս ծափահարություններ, «բրավո»-ներ:  «Բիս» կանչով Մոնդելչին, որ վաղուց սիրված է Հայաստանում, կրկին վերադարձավ ու եւս մեկ կատարում նվիրեց ունկնդրին: Այնուհետեւ նա եւ Վահան Մարտիրոսյանը ներկայացրին մեկ այլ շնորհաշատ երաժշտի՝ ակորդեոնահար Սիմոնե Զանկինիին: Վերջինիս կատարումներն ուղղակի փոթորիկ առաջացրին դահլիճում; Համենայն դեպս, Բախն՝ ակորդեոնով, անկրկնելի էր ու բացառիկ: Բնականաբար, Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւս, ինչպես միշտ իր բարձրության վրա էր:

Նկատենք, որ մարտի 13-ին եւս սպասվում է այս երկու երաժիշտների համատեղ բեմելը «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031