Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եվրախորհուրդը ամփոփել է՝ որքանով է Հայաստանը կատարել ՄԻԵԴ դատավճիռները

Մարտ 14,2019 22:40

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է իր նոր որոշումները՝ կապված Հայաստանի կողմից Եվրոպական դատարանի վճիռների կատարողականության վերաբերյալ:

Մասնավորապես, նշվում է, որ այդ գործերի մեծ մասը վերաբերում են ազատազրկման մեջ պահվող անձանց պատշաճ բուժօգնություն չտրամադրելու հետ:

Կոմիտեն ի գիտության է ընդունել կալանավայրերում առողջապահության համակարգի ընթացիկ բարեփոխումները, որոնք կատարվում են ի պատասխան ՄԻԵԴ-ի հայտնաբերած թերացումների և հաշվի առնելով միջազգային և ազգային համապատասխան մոնիթորինգային խմբերի հանձնարարականները:

Կոմիտեն իշխանություններին խրախուսել է ապահովել, որպեսզի Քրեակատարողական բժշկական կենտրոնը կարողանա արագ գործել և առաջարկել է լրացուցիչ տեղեկություն տրամադրել դրա հիմնադրման ժամկետների և այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել՝ ապահովելու դրա պատշաճ գործունեությունը և անձնակազմի կարիքները, ինչ միջոցներ են ձեռնարկվել այն անհրաժեշտ սարքավորումներով և ռեսուրսներով ապահովելու համար:

Կոմիտեն նաև գոհունակություն է հայտնել 2018թ. գործող Քրեական դատավարության օրենսգրքում ներկայացված փոփոխությունների առնչությամբ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031