Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Երջանիկ երկրների ցանկում Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը

Մարտ 20,2019 19:03

Երջանկության համաշխարհային զեկույցում Հայաստանը 13 հորիզոնականով բարելավել է դիրքերը՝ 4.559 միավորով զբաղեցնելով 116-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 129-րդ տեղը:

Այնուամենայնիվ, տարածաշրջանում Հայաստանը շարունակում է մնալ հետին դիրքերում: Տարածաշրջանի երկրներից ամենաերջանիկը Թուրքիան է (79-րդ հորիզոնական), Ադրբեջանը 90-րդ տեղում է, Իրանը՝ 117-րդ, իսկ Վրաստանը՝ 119-րդ:

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան, նրան հաջորդում են Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան և Ավստրիան:

Երջանիկ երկրների ցուցակում վերջին տեղը զբաղեցրել է Հարավային Սուդանը:

Երջանկության համաշխարհային զեկույցը կազմվում է 2012թ-ից ՄԱԿ-ի պատվերով: Հետազոտության մեջ դիտարկվում է 156 երկիր այնպիսի ցուցիչներով, ինչպիսիք են ակնկալվող կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031