Մոտ 30 մարդ, որոնց մեծ մասը լրագրողներ էին, հավաքվել էր Բաքվի ոստիկանության քաղաքային գլխավոր վարչության առջև, ուր ակտիվիստ Գիաս Իբրահիմովին բերել էին «պրոֆիլակտիկ զրույցի»։ Հավաքվածները փորձում էին կռահել, թե արդյոք Գիասին նույնպես ձերբակալելու են, ինչպես նրա համախոհ Բայրամ Մամեդովին, որին վերջերս 30 օրվա կալանքի էին դատապարտել։
2016 թ-ին Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը դատապարտվել էին տասը տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ Դրանից անմիջապես առաջ նրանք հակակառավարական կարգախոս էին գրել Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրանց խղճի գերի էր ճանաչել։ Ադրբեջանում նրանց «հուշարձանի գերի» էին ասում։
2019թ-ի մարտի 16-ին Գիասն ու Բայրամն ազատ էին արձակվել 399 մարդու համաներման շրջանակում, որոնց թվում էր 50 քաղբանտարկյալ։
Մարտի 30-ին Բայրամին կրկին ձերբակալեցին և 30 օրվա վարչական կալանքի դատապարտեցին՝ մեղադրելով ոստիկանությանը չենթարկվելու համար։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































