Լրահոս
Օրվա լրահոսը

1915թ. ապրիլի 24-ին սկսված Մեծ եղեռնն այլ բան չէր, քան ծրագրված ցեղասպանություն էթնիկ և կրոնական հողի վրա. Թուրքիայի քրդամետ կուսակցություն. Ermenihaber.am

Ապրիլ 24,2019 20:11

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺՀԿ) Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել

HDP-ի հայտարարության մեջ նշվել է, որ իրենք կիսում են 104 տարվա ցավը և հարգանքով հիշում զոհվածներին: Նաև շեշտվել է, որ 1915-ին կատարվածը ծրագրված ցեղասպանություն էր

«1915թ. ապրիլի 24-ին սկսված Մեծ եղեռնից, որը այլ բան չէր, քան ծրագրված ցեղասպանություն էթնիկ և կրոնական հողի վրա, արդեն անցել է 104 տարի: Գործընթացը սկսվեց 200-ից ավել հայ մտավորականներին տներից հանելով և մահվան ուղարկելով, շարունակվեց 100 հազարավոր հայերի աքսորով ու մեծամասնության համակարգված սպանությամբ»,-նշվել է հայտարարությունում:|

Քրդամետ կուսակցությունն ընդգծել է, որ այսօր էլ շարունակվում է այն նպատակադրված քաղաքականությունը, որը միտված է բազմազանությունը ջնջելուն և միատարր հասարակություն ստեղծելուն, «մեկ ազգ, մեկ կրոն և մեկ լեզու» գաղափարը գերակա դարձնելուն, այս տարածքներում տարբեր ժողովուրդների և դավանանքների գոյությունը մոռացության մատնելուն: Դեռևս համընդհանուր կերպով չի ընդունվել, որ որևէ էթնիկ խումբ, լեզու, մշակույթ կամ կրոն մյուսների նկատմամբ չունի առավելություն:

Հայտարարության մեջ կարևորվել է հանուն համատեղ ապագայի, ինչպես նաև միմյանց հասկանալու և վերքերը ազնիվ մոտեցմամբ ամոքելու համար մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը և պատմական իրողությունների հետ առերեսումը, տուժած ժողովուրդներից  ներողություն խնդրելը և արդարադատության միջոցներին դիմելը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930