Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Ոչ ոք չի կարող վերագրել Հայոց ցեղասպանությունը պատմության էջերին, որովհետեւ դա բուն անվտանգային խնդիր է»

Ապրիլ 24,2019 21:35

«Մենք որպես ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ պետք է երբեք չդադարենք պայքարել այդ հանցագործության կանխարգելման գործի համար: Եվ անկախ նրանից՝ թե ով լինի իշխանության, որ կուսակցությունը լինի, դա մեր համազգային կարեւորագույն խնդիրներից մեկն է, եւ ոչ միայն մեր պատմության, այլ մեր երկրի անվտանգության տեսանկյունից, որովհետեւ այս օրերին Թուրքիայից հնչեցին հայտարարություններ, որոնք եւս մեկ անգամ վերահաստատում են՝ քանի դեռ Թուրքիան ինքը չի առերեսվել իր պատմության հետ, այդ հանցագործությունը շարունակում է մնալ մեր անվտանգային համակարգի անբաժան մասը»,-այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:

Նրա խոսքերով՝ «Մենք պարտավոր ենք դա անել աշխարհի այն ժողովուրդների համար, որովհետեւ մեր օրերում ականատես եղանք նոր ցեղասպանությունների»:

Սարգսյանը հիշեցրեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հիմնական 4 ուղղությունները՝ հիշողություն, երախտագիտություն՝ այն ժողովուրդներին, երկրներին, կազմակերպություններին, որոնք օգնեցին հայերին այդ դժվար պահին, միջազգային պայքար եւ կանխարգելում: «Մենք պարտավոր ենք այդ ուղղությունները վառ պահել, որովհետեւ դրանք արտացոլված են մեր համահայկական հռչակագրում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

«Պետք է հիշել՝ ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ հանցագործություն է, որը պահանջում է գործողություն, կանխարգելում, եւ մենք այդ կանխարգելման պայքարի դրոշակակիրը պետք է լինենք: Ոչ ոք չի կարող վերագրել Հայոց ցեղասպանությունը պատմության էջերին եւ ասել՝ դա պատմաբանների, պատմության խնդիր է, որովհետեւ դա բուն անվտանգային խնդիր է, որը սպառնում է մեր տարածաշրջանային անվտանգությանը եւ այսօր սպառնում է աշխարհի շատ երկրներին»,-ասաց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Պարոն Վիգեն, ցեղասպանության հարցը միայն սիրուն բառերով նկարագրելով չի:3 նախկին նախագահները այդ հարցը օգտագործել են իրենց գրպանները հարստացնելու համար:Իսկ Թուրքիային դատարկ խոսքերով քննադատել արդունք չի տա եւ չի տվել:Թուրքիան եթե կողից երեում է հզոր պետություն ապա նա նույնպես խոցելի է:
    Մի մոռացեք որ 5 միլին հայ ապրում է Թուրքայում եվ նույնքան էլ դրսում որպես եղեռնի հայերի թոռներ:Մոտ 30 միլիոն Թուրքեր ներկայացրել են ստուգան իրենց էթիկ լինելն:
    Ինչ է դա նշանակում:
    Ունենալով այսպիսի ահռելի ուժ մենք կարող էնք մեր ուժերով ազատագրել մեր պապենական հողերը էլ չէմ ասում որ քրդերը նույն օրը կմիանա Հայկական բանակին:
    Ինչ է հարկավոր:
    Ստեղծել նոր ազատագրական հայկական բանակ նոր զենքերով:
    Ինչու չի ստեղծվում:
    Սկսած 1920 թ.ՀՀ բոլոր նախագահներն եղել են թալանչիներ ու ուրիշի թելադրանքներ կատարողները:Հիմա խոսում էք մեր երկրի անվտանգության տեսանկյունից,դա ուղակի ծիծաղելի:

    Որպես ՊՆ դուք պետք է կոնկրետ առաջարկություն անեք եվ ոչ թե նախագահների նման կմկմալ ինչպես այծը:Եթե դուք 1992-1999 թթ. սովորում էիք Երևանի պետական համալսարանում, ապա ես ազատագրում էի հայրենիքը:Չեք մասնակցել Արցախի պատերազմին դրա համար էլ չգիտեք ինչ է ազատագրական հայկական բանակ:Լինելով 1993-1994 թ. ՀՀ ՊՆ առաջին պայմանագրային բանակի հրամնատար իմ գունդը ունեցել է ընդամենը 28 զոհ 3500 պայմնագրայիններից:Իսկ իմ վաշտերի հրամանատարները ունեին այնքան հնարավորութուն որ կարող էինք Բաքու հասնել:
    Հերիք է դատարկ խոսքերով ժողովրդին խաբել այլ պարզ ասեք որ մեր միակ ճնապարհն պատերազմն է որով մենք կարող էնք ազատագրել արեվմտյան Հայաստանը ու ապահովել մեր երկրի անվտանգությունը:
    AGASSI

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930