Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպանն ու Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող թեմաներ

Ապրիլ 30,2019 22:30

Ապրիլի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավայի (Natia Turnava) հետ:

Դեսպան Սադոյանը շնորհավորեց Նաթիա Թուրնավային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ։

Կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի, մասնավորապես՝ անդրադառնալով էներգետիկ ոլորտին առնչվող թեմաներին։

Դեսպան Սադոյանը շոշափեց նաև հայ բեռնափոխադրողներին առնչվող հարցեր, որին ի պատասխան նախարարը նշեց, որ մշտապես պատրաստ է արագ արձագանքել բեռնափոխադրումներին առնչվող բոլոր խնդիրներին։

Զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930