Լրահոս
Օրվա լրահոսը

Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է՝ հենց այն, ինչի մասին նախազգուշացնում էինք. Արամ Վարդևանյան

Նոյեմբեր 23,2026 16:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է կարճ ու հստակ արձանագրել․ սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ։

Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է՝ հենց այն, ինչի մասին նախազգուշացնում էինք և հենց այս ամենը հստակ մերժելու համար կալանավորված է Սամվել Կարապետյանը։

2018 թվականին տրված խոստումների և այսօրվա իրականության անհամադրելիությունն ուղիղ արտացոլանքն է այն ճշմարտության, որ բացարձակ իշխանությունը կործանում, քայքայում ու խժռում է ամեն բան, բայց այս դեպքում արձանագրվում է «նոր նշաձող»՝ այդ ամենն արվում է նաև արտաքին պարտադրանքով ու թելադրված պայմաններով։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30