2026 թվականի նոյեմբերի 18-22-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվել է սամբոյի աշխարհի վետերանների առաջնությունը, որին Հայաստանից մասնակցել են երեք մարզիկներ՝ ներկայացնելով մեր երկիրը։
Մրցաշարին հանդես են եկել՝
Արմեն Կարապետյան՝ 71 կգ քաշային կարգ, 40-44 տարիքային խումբ,
Գառնիկ Մուրադյան՝ 79 կգ քաշային կարգ, +65 տարիքային խումբ,
Նորիկ Բաղդասարյան՝ 98 կգ քաշային կարգ, +65 տարիքային խումբ։
Առաջնության արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 բրոնզե մեդալ՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր երկիրը։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա



















































