Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը 4 մլն դրամ է պահանջում «Yerevan. Today»-ի դեմ հայցով

Նոյեմբեր 23,2026 15:42 Share
Աջակցեք aravot.am-ին

A1plus. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի եւ Սեւակ Հակոբյանի դեմ։

Հայցադիմում ներկայացնելու հիմքը, ըստ դիմումատուի, այն է, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին եւ հոկտեմբերի 20-ին Սեւակ Հակոբյանի կողմից «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությանը պատկանող յութուբյան ալիքի, լրատվական կայքի ու ֆեյսբուքյան էջի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին տարածվել են զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ՝ նրան վերագրելով «Բարձր մակարդակի թալան», «բարձր կարգի կոռուպցիա»-ի մասին փաստացի տեղեկություններ։

Զրպարտության համար էլ հօգուտ հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ պատասխանողներ «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ից, Սեւակ Խաչիկի Հակոբյանից և «Հայելի ակումբ»-ից համապարտության կարգով պահանջում են բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30