Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Մարտ 11,2022 18:29

Ս․թ․ մարտի 11-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Ռ․Սադոյանը վրացական կողմին ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։

Վրաստանում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031